Ալեքսեյ Նավալնիի շտաբը Ռուսաստանում շտապ դադարեցնում է նախկին ֆորմատով աշխատանքը: Բլոգերի մոսկովյան շտաբում հայտարարել են նաև, որ սառեցվում է Twitter սոցիալական ցանցի էջը, դրանում նոր տեղեկություններ չեն հայտնվի:

«Մոտ ապագայում մենք կփոխենք անվանումը և հնարավորինս կապահովագրենք: Նույնը կկատարվի սոցիալական ցանցերում մեր շտաբի մնացած էջերի հետ»,-ասել են կազմակերպությունից՝ նշելով, որ էջերի մուտքը կփոխանցվի շտաբի կենտրոնական ղեկավարությանը: