«The New York Times»-ը, հղում անելով Հիվանդանությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին, հայտնում է, որ ԱՄՆ քաղաքացիների մոտ 8 տոկոսը՝ մոտ 5 միլին մարդ, որոնք ստացել են «Pfizer»-ի կամ «Moderna»-ի հակակորոնավիրուսային պատվաստանյութի առաջին դեղաչափը, հրաժարվել են երկրորդ դեղաչափն ընդունելուց։

Ըստ աղբյուրի՝ երկրորդ դեղաչափից հրաժարվելու պատճառը կողմնակի հնարավոր հետևանքներն են, որոշներն էլ կարծում են՝ մեկ դեղաճափի ընդունումն էլ է բավարար։

Հիվանդանությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի բնակչության մոտ 41,3 տոկոսը՝ 137 մլն մարդ, ստացել է 1 դեղաչափ, իսկ մոտ 27,5 տոկոսը՝ 91 միլիոն մարդ, լիարժեք պատվաստվել է։

Հիշեցնենք, որ այս պահին ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 32,824,389 է, որից 586,152-ը մահացել է, 25,379,831-ը՝ ապաքինվել։ Երկրում ակտիվ վարակակիրների թիվը 6,858,406 միլիոն է։