Հայաստանում ապրիլի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 181 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 213469 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 965692 վերջին մեկ օրում` 2467 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 13527 պացիենտ. Մեկ օրում նվազել է 662-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 194900 անձ` վերջին մեկ օրում 820 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 4040 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1002 է: