Հայաստանում վերջին շրջանում նկատվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճ։ Այս պահին բուժվում է 13527 պացիենտ. Մեկ օրում նվազել է 662-ով: Առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն Հայաստանում ապրիլի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 181 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 213469 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 965692 վերջին մեկ օրում` 2467 նոր թեստավորում:

Irakanum.am-ի հետ զրույցում Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը նշեց, որ ՀՀ-ում գործող բուժհաստատություններից 22-ը սպասարկում են բացառապես Քովիդով հիվանդների։ Դրանցից 10-ը տեղակայված են մարզերում, 12-ը՝ Երևանում։ «Թոքային օդափոխման սարքերին միացված է 81 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 227 քաղաքացի, ծանր՝ 967»,- ասաց Հռիփսիմե Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ վերակենդանացման բաժանմունքների մահճակալների ընդհանուր թիվը 349 է, որից զբաղված է 336-ը։
Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2320 պացիենտ։

Հավելենք, որ ըստ ԱՆ տվյալների՝ մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 4040 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1002 է:

Irakanum.am