Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացրած Մեսրոպ Առաքելյանը չի ցանկանում մեկնաբանել, թե ինչով է զբաղվելու առաջիկայում։ Նշենք, որ Առաքելյանը նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացրեց ապրիլի 23-ին։

«Այս պահին հետագա գործունեությանս վերաբերյալ մեկնաբանություն տալ չեմ ուզում։ Առաջիկա մի քանի օրը հանգստի մեջ կլինեմ»,- Irakanum.am-ի հետ զրույցում ասաց նախկին նախարարը։
Մեսրոպ Առաքելյանը ՔՊ-ի հետ 2018-ին դաշինք կազմած «Առաքելություն» կուսակցության անդամ է։

Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն Մեսրոպ Առաքելյանը աշխատանքից դուրս է գալիս, որ իր կուսակցությամբ մասնակցի ընտրություններին եւ դառնա Փաշինյանի «գրպանային» ընդդիմությունը։

Irakanum.am