2,5 ամսական Միշան օգնության կարիք ունի։ Նրան շտապ անհրաժեշտ է վիրահատել, որի համար պահանջվում է 38.000 եվրո։

«Երեխաս ծնված օրվանից շնչել ու ձայն հանել չի կարողանում՝ ուղեղի ճողվածքի պատճառով, ունի կիստա՝ մինչև կոկորդի սկիզբը, 5սմ երկարությամբ։ 40 օր գտնվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, հետո կոկորդն են ծակել, գաստրոստոմիա ու տրախիոստոմիա է տեղադրվել․ կողքից զոնդ է դրվել, որով երեխան կերակրվում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց փոքրիկի մայրը՝ Հեղինեն։

Նրա փոխանցմամբ՝ վիրահատությունը Հայաստանում հնարավոր չէ անել, քանի որ բացակայում են անհրաժեշտ սարքավորումները։

«Կիստան հեռացնելու համար չկա անհրաժեշտ սարքավորումը, իսկ երկարությունը շատ մեծ է։ Հայաստանում և աշխարհում այս կարգի կիստա չի եղել։ Ֆրանսիայից բժիշկներ են ժամանել, տեսել են երեխային, ասել են, որ կվիրահատեն, որի համար պահանջվում է 38․000 եվրո։ Մենք այդ հնարավորությունը չունենք։ Ամուսինս զինվորական է, պատերազմի մասնակից, ես չեմ աշխատում»,- նշեց Հեղինեն։

Օգնել հնարավոր է Ակբա բանկում բացված հետևյալ հաշվեհամարների միջոցով, որ Հեղինե Գրիգորյանի անունով են․

AMD220581818550000

EUR 220580160038002

RUB 220580160038002

USB 220580160038002

Telcell +37493717348

Idram (+37498137348)