Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականի տեքստում ասում ՝ մենք քաղաքացուց ստացած իշխանությունը պետք է վերադարձնենք նրան. Նախ դու ինչ-որ բան կարող ես վերադարձնե՞լ, դու մենակ խլող ես, չանթող տանող ես: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Այ դեմագոգ, եթե վերադարձնում ես իշխանությունը, ինչու ես հընթացս ասում, որ ես նորից կարող եմ գամ, դառնամ վարչապետ: Այ, դեմագոգ, ում ես հիմարի տեղ դրել: Այսինքն հաթաթա է տալիս, որ եթե ձեզ խելոք չպահեք, նորից կգամ վարչապետ դառնամ:

Ցանկացած անձի հրաժարականի հիմքում ընկած է լինում երկու փաստ. Կամ առողջական վիճակն է անբավարար, կամ ոլորտը ձախողել է հեռանում է: Եթե առողջական խնդիր ունես, ասա հասկանանք: Իսկ եթե հասկանում ես, որ ձախողել ես, ձախողած անձի վերադարձը ո՞րն է:

Նա ասում է՝ ես հրաժարական տվեցի, 2 շաբաթում վարչապետի թեկնածու չի առաջադրվի, կառաջադրվեմ միայն ես, չեմ ընտրվի եւ խորհրդարանը կցրվի: Այսինքն նա թքած ունի խորհրդարանի վրա եւ էս գլխից գրիչով գծել է, թե ինչ է լինելու: Բա որ դու ավանտյուրա անես, եւ խորհրդարանը քեզ ընտրի: Փակվելու է ընտրությունների թեման: Եթե ինքը ԱԺ-ում ընտրվեց վարչապետ, մեխանիզմ չկա  ԱԺ-ի որոշումը վիճարկելու: Ես նրանից ամեն ինչ սպասում եմ: ինքը կարա ասի՝ ես չեմ ընտրվում, բայց ներքին կարգով հրահանգ տա, ասի՝ ինձ ընտրեք»,-ասաց Գեւորգ Պետրոսյանը: