Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այս պահին աշխատում ենք Զանգեզուրի միջանցքի շուրջ․«Այժմ մենք աշխատում ենք Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ուղղությամբ, որը կդառնա Ադրբեջանի տարածքով Ասիան Եվրոպային կապող Արևելք-Արևմուտք միջանցքի բաղկացուցիչ մաս: Այս միջանցքը կամրապնդի Ադրբեջանի դիրքը որպես Եվրասիայի տրանսպորտային և նյութատեխնիկական ապահովման կենտրոն: Ես հրավիրում եմ Ասիա-Խաղաղօվկիանոսյան ավազանից գործընկեր երկրներին դիտարկելու տարածաշրջանային այս ծրագրի ներուժը»,- շեշտել է Ալիևը:

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը աշխատում են տրանսպորտային և էներգետիկ միջանցքների բացման նախագծերի ուղղությամբ: