Շուշին օկուպացրած ադրբեջանցիները քանդել են Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու դարպասների մոտ գտնվող հրեշտակների քանդակները, հանել դարպասի խաչը։

Համացանցում տարածված տեսանյութերից երևում է, որ հրեշտակների արձանները չկան։
Ինչպես գրում է թվիթերի «Republic of Artsakh» էջը, ադրբեջանցիները նաև սկսել են եկեղեցու ապօրինի «վերականգնումը», որն անկասկած կհանգեցնի հայկական եկեղեցու «ալբանացման»։