Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հրավիրում եմ կենդանասերների ուշադրությունըԱյսօրվանից՝ ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է լքել կառավարական առանձնատունը։ Հաշվի առնելով, որ նա իր նախկին բնակարանում դժվարություններ կունենա պահել իր պաշտոնավարման շրջանում հավաքած բոլոր շներին (իրենց բոլորի հավաքական կերպարը հանդիսացող Չալո (Քայլո), ինչպես նաև Ամպիկ, Արջուկ, Բոմբոր և Մոլլի), ուստի հնարավոր է անհրաժեշտություն առաջանա աջակցություն ցուցաբերել Փաշինյանների ազգակործան և շնասեր ընտանիքն՝ այդ կենդանիների հետագա խնամքը կազմակերպելու հարցում։ 

Հավանաբար այդ հարցով պետք է դիմել ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայությանը, քանի որ կառավարական ամառանոցում նրանց կողմից է իրականացվել բոլոր շների պահպանությունը»։