SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242  հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է  քրեական գործ`35-ամյա վարորդիկողմից 22-ամյա հետիոտնին վրաերթի ենարկելու փաստի առթիվ:

Ինչպես  հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է  ապրիլի 8-ին՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում տեղի ունեցած վրաերթի փաստով:  Այդ օրը՝ ժամը  00:05-ի սահմաններում, Հրազդանի բնակիչ, 35-ամյա Գարիկ Չոբանյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով նշված հատվածում վրաերթի է ենթարկել Չարենցավան քաղաքի բնակիչ, 22-ամյա Էրիկ Խաչատուրյանին, որից հետո բախվել ճանապարհի կողմնակում կայանված ГАЗель մակնիշի ավտոմեքենային:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։