Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հնարավոր հանդիպումը կարող է կայանալ ընթացիկ տարվա հունիսին: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նրա խոսքով՝ երկրների միջեւ գոյություն ունի նախնական պայմանավորվածություն դրա անցկացման հստակ ամսաթվերի մասին, սակայն դրանք դեռեւս չեն ներկայացվում: Սակայն Ուշակովը եզրափակել է, որ հանդիպումը նախատեսվում է հունիսին:

Ընդ որում՝ նա ընդգծել է, որ Մոսկվան ստանում է Վաշինգտոնից ազդանշաններ այդ բանակցություններն անցկացնելու եւ երկկողմանի հարաբերությունների մասին հարցերը քննարկելու իրական ցանկության մասին: