Չփորձես հրաժարականդ ներկայացնել իբրև բարի կամքի դրսևորում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Չփորձես հրաժարականդ ներկայացնել իբրև բարի կամքի դրսևորում։ Դու դա պարտադրված էիր անել։ Քո հրաժարականը բացառապես ամիսներ շարունակ փողոցում ծավալված համառ և անզիջում պայքարի հետևանք է։

Սեփական ժողովրդին մանիպուլացնելու և մոլորեցնելու հերթական խղճուկ փորձերդ անխուսափելիորեն դատապարտված են տապալման։ Այո՛, և՛ Հայաստանում, և՛ Արցախում կա ապագա, բայց այդ ապագան բացառում է Նիկոլն ու նիկոլիզմը»։