Կամավոր հրաժարականից հետո վարչապետը չի կարող շարունակել պարտականությունների կատարումը: Վարչապետի հրաժարականից հետո փոխվարչապետերից մեկը պետք է ստանձնի պարտականությունների կատարումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբանը:

«Կամավոր հրաժարականից հետո վարչապետը չի կարող շարունակել պարտականությունների կատարումը: Վարչապետի հրաժարականից հետո փոխվարչապետերից մեկը պետք է ստանձնի պարտականությունների կատարումը: Օրինակ, եթե մի նախարար հրաժարական է տալի, ապա այն ընդունելուց հետո նա չի շարունակում պարտականությունների կատարումը, այլ դա անում է փոխնախարարը: իմքայլական «իրավաբանների» հնարած այս մոտեցումը անօրինական է և հենց հիմա ազգադավի արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմը՝

2. Իշխանությունը պահելը` Հանրապետության Նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը`

պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

Սահմանադրական այն դրույթը, որ վարչապետի հրաժարականի դեպքում կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը, չի կարող վերաբերել կամավոր հրաժարական տված վարչապետին: Օրինակ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո նա չի հանդիսացել վարչապետի ժպ, այդ պարտականությունները փոխանցվել են իրավունքի ուժով փոխվարչապետ Կ.Կարապետյանին»:

«Հայրենիք» կուսակցության անդամ, իրավաբան Արսեն Բաբայանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քանի որ հրաժարականը տվեց, ապա կարող եմ հանգիստ խոսել այն մասին, որ իրավունքի տրամաբանությամբ չի կարող հրաժարական ներկայացրած վարչապետը շարունակել ժամանակավոր պաշտոնավարումը:

Ժամանակավոր պաշտոնավարումը կարող են կառավարության կազմում շարունակել բացառապես կառավարության այն անդամենրը, որոնք հրաժարական չեն տվել:

Այո, գիտեմ, որ 2018-ին էլ է նա շարունակել պաշտոնակատարի կարգավիճակում պաշտոնավարելը, սակայն դա ևս եղել է Սահմանադրության էության խախտում: Այս սկզբունքը չի խախտվել միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամանակ: Այդ ժամանակ նա չէր կարող լինել պաշտոնակատար և չեղավ»: