Այսօր՝  ապրիլի 25-ին, խոշոր և կասկադյորակյան ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 20:10-ի սահմաններում, ՎԱԶ-2106 մակնիի ավտոմեքենան, Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի 2.5 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի հենապատերին, այնուհետև կիսակողաշրջված վիճակում հայտնվել կամրջի երկաթե ճաղավանդակների վրա:

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկները: