Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Վարշավայում ընթացող Եվրոպայի առաջնության 72 կգ քաշային կարգի եզրափակիչում Ամոյանը մրցեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր վրացի Շմագի Բոլկվաձեի հետ:Ամոյանը զիջեց 1:4 հաշվով և նվաճեց միայն արծաթե մեդալ:

Ամոյանը 2018 թվականի աշխարհի և 2019 թվականների Եվրոպայի երիտասարդների առաջնությունների ոսկե մեդալակիր է:

Ավելի վաղ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր էին դարձել Ռուդիկ Մկրտչյանը և Սլավիկ Գալստյանը:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր հետևյալ կազմով` Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Գեւորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Վարուժան Գրիգորյան (77 կգ), Կարապետ Չալյան (82 կգ)։