Պաշտպանության նախարարությունը հերքում է սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունները, թե ապրիլի 25-ին, կեսգիշերն անց, իբր, փոխհրաձգություն է տեղի ունեցել Սյունիքի մարզի` Ադրբեջանի հետ սահմանակից որոշ հատվածներում:

«Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչպես նախորդ ողջ օրվա ընթացքում, այնպես էլ գիշերը հրադադարի խախտում չի արձանագրվել: Եվս մեկ անգամ կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս` կեղծ տեղեկություններ տարածելուց», — ասված է ՊՆ հայտարարության մեջ։