Միացյալ Նահանգները պատրաստ է օգնություն ցուցաբերել Իրաքի իշխանություններին՝ Բաղդադի հիվանդանոցում բռնկված հրդեհից հետո, որտեղ գտնվում էին նոր կորոնավիրուսով վարակված հիվանդները: Այս մասին ասված է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյկ Սալիվանի՝ Սպիտակ տան տարածած գրավոր հայտարարության մեջ։