Փարիզի արվարձանում ոստիկանի սպանությունը հարձակում էր Ֆրանսիայի Հանրապետության վրա: Այս մասին հայտարարել է վարչապետ Ժան Կաստեքսը, փոխանցում է Reuters-ը:

«Հանրապետությունը հերթական անգամ հարձակման է ենթարկվել: ֆրանսիական պետությանը եւս մեկ անգամ վտանգ է սպառնում: Մենք դա թույլ չենք տա»,- ասել է Կաստեքսը:

Նախօրեին Ռամբույեի ոստիկանական բաժանմունք մուտք գործած մի տղամարդ ոստիկանի էր դանակահարել:

Նախագահ Էմանուել Մակրոնն ի պատասխան հայտարարել էր, որ Ֆրանսիան կրկին ահաբեկչության զոհ է դարձել:

Հարձակվողը՝ Ֆրանսիայում բնակվող Թունիսի քաղաքացին, գնդակահարվել էր ոստիկանության սպաների կողմից: Հետաքննությանը մոտ կանգնած դատաբժշկական աղբյուրը հայտնում է, որ հարձակվողն «Ալլահու աքբար» է բղավել:

Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազը հայտնել է, որ հարձակվողն ավելի վաղ ուսումնասիրել է հանցագործության վայրը: