Ամերիկահայ հեռուսաաստղ Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քլոե Քարդաշյանը, Ինստագրամի սթորիների բաժնում արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը և շնորհակալություն հայտնել նախագահին Հայոց ցեղասպանության փաստն արձանագրելու համար:

Քլոեն «սթորի» բաժնում ներկայացրել է Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարությունը և տեղադրել լուսանկարներ իր և Քիմ Քարդաշյանի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած համատեղ այցից: