Շվեդիայի խորհրդարանի նախկին անդամ, շվեդահայ քաղաքական գործիչ Մուրադ Արթինը ցավում է, որ իր երկրի կառավարությունը մինչ օրս հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Ես Հայերի ցեղասպանության մասին առաջին օրինագիծը գրեցի Շվեդիայի խորհրդարանում 1999 թվականին։ 2000 թվականին խորհրդարանը ճանաչեց հայերի ցեղասպանությունը: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նամակն ու զեկույցը կարելի է գտնել այսօր ցեղասպանության թանգարանում, Ծիծեռնակաբերդում: Դա տեւեց մինչեւ 2010 թվականը, այդժամ խորհրդարանը դրեց ցեղասպանության քննարկման հարցը եւ քվեարկեց ցեղասպանության ճանաչման օգտին ու ճանաչեց ցեղասպանությունը բոլոր այս խմբերի, այսինքն ՝ հայերի, ասորիների, սիրիացիների, քաղդեացիների եւ պոնտացի հույների:

Ցեղասպանությունը ճանաչելու նույն կոչը արվեց Շվեդիայի կառավարությանը: Ցավոք, արդեն անցել է 11 տարի, եւ ոչ մի շվեդական կառավարություն չի ընդունել հայերի ցեղասպանությունը: Չճանաչել ցեղասպանությունը համարժեք է հերքման: Շվեդիայի կառավարությունը պետք է հաստատի խորհրդարանի որոշումը ցեղասպանության ընդունման մասին եւ հայտնի Թուրքիային, որ խորհրդարանի որոշումը հաստատված է։

Միշտ հիշել, երբեք չմոռանալ։

Հարգելի հայ ընկերներ, շուտով ընտրություններ են, կգնաք ընտրությունների եւ կքվեարկեք, կկիրառեք ձեր ժողովրդավարական իրավունքը եւ կքվեարկեք միասնության օգտին: Ընտրեք Հայաստանի զարգացումն ու բարգավաճումը, քվեարկեք ապագա Հայաստանի համար, որն արդեն սկսել է ժողովրդավարական գործընթացը մի քանի տարի առաջ:

Ժողովրդավարությունը կհաղթի»,- մասնավորապես ասվում է հայտարարության մեջ: