ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընտանիքի հետ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Լրագրողների հարցերին ի պատասխան նա նշեց. «Օրվա խորհրդի հետ կապված ես ուղերձ եմ հղել, կարող եք ծանոթանալ»:

Հարցին, թե ի՞նչ սպասենք Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձից, նա պատասխանեց. «Սպասեք դրական լուրերի»:

Նշենք, որ Սերժ Սարգսյանին ուղեկցում էին արցախյան գեներալներ Լեւոն Մնացականյանը, Սամվել Մարտիրոսյանը (Օգանովսկի):