Ամերիկահայ համայնքի` առաջին հերթին կարևոր և ավանդական ինստիտուցիոնալ կառույցների երկարամյա և հետևողական աշխատանքը տվեց իր արդյունքը, որին, անշուշտ, նպաստեցին նաև աշխարհաքաղաքական իրողությունները։
Արձանագրենք, որ այսպիսով ամերիկահայ համայնքի պայքարը ոչ թե ավարտվում, այլ թևակոխում է նոր և ավելի վճռական փուլ` ջանքերը կենտրոնացնելով Արցախի հարցի արդար կարգավորման և պահանջատիրության ուղղությամբ։
Սա նաև ազդակ է մեր երկրում պարտվողականությունը խրախուսող և ազգային նպատակները կասկածի տակ դնող որոշ էլեմենտների համար, որ հետևողական և սկզբունքային աշխատանքը կարող է արդյունք տալ, բայց ոչ երբեք անվճռականությունն ու ուխտադրժությունը։
Մնում է վերականգնել վերջին տարիներին քայքայված պետական ինստւտուտները և ազգային նպատակների ու իղձերի իրականացման գործընթացը կրկին դնել ինստիտուցիոնալ հունի մեջ։ Չմոռանալ նաև, որ պատահականություններ մեծ քաղաքականության մեջ չե՛ն լինում։
https://www.facebook.com/profile.php?id=100008696833922