Հայկական կողմի նախաձեռնությամբ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։  Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը։ Գոհունակությամբ արձանագրվել է, որ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ տարածաշրջանում իրավիճակը մնում է կայուն և հանգիստ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ են փոխանակվել երկկողմ համագործակցության արդիական թեմաների շուրջ, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտին վերաբերող։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի զարգացման մասին՝ կապված հունիսին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ: