Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին մեղադրանք առաջադրելու և կալանավորելու համար ցուցմունքներ չգտնելով, «իրավապահները» վկայի են վերածել 2 ոստիկանի։
Բայց շատ փնթի են սարքել։
Լուսանկարում ոստիկանության ԼԵՅՏԵՆԱՆՏ կոչումով ՏԵՍՈՒՉԻ ցուցմունքն է, որում նա ասում է, որ ինքը ոստիկանության Ագարակի բաժանմունքի ՊԵՏՆ է՝ կոչումով ՓՈԽԳՆԴԱՊԵՏ։
Հենց կողքն էլ ստորագրում է՝ հաստատելով այդ ասածը։

Իսկ վերջում էլ գրում է, որ կարդաց ցուցմունքը, գրված է ճիշտ։
Հիմա իրականում ի՞նքնա գրել էդ ցուցմունքը, թե՞ գրել տվել են։
Լավ գոնե թողե՞լ են, որ կարդա, թե ինչի տակ է ստորագրում։
Ընդ որում, ամբողջ ցուցմունքի բովանդակությունն է այս տրամաբանության մեջ»։