Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցին: Twitter-յան իր էջում նա գրել է. «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ցանկանում եմ հայտնել, որ մենք շարունակում ենք ջանքեր գործադրել՝ միջազգային հանրության կողմից ցեղասպանության ճանաչման համար»,- գրել է Կիպրոսի նախագահը։