Իտալիայի խորհրդարանի և Եվրախորհրդարանի պատգամավոր Սյուզանա Չեկարդին Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր քայլ է համարում դեպի արդարություն:

«Արմենպրես»-ին փոխանցած տեսաուղերձում պատգամավորը նշել է, որ Եվրոպան ճանաչել է Թուրքիայի կողմից իրագործված ցեղասպանությունը, սակայն այդ փաստը ժխտող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է մնալ անպատիժ:

«Հայոց ցեղասպանության հիշողությունը քայլ է դեպի արդարություն, անգամ եթե այս ողբերգության հիշատակումը չի կարող հետ բերել 1915-1922 թթ․ բնաջնջված ժողովրդին, այս ողբերգական փաստերի ճանաչումը միակ նշանակալից քայլն է, որ քաղաքականությունը կարող է անել պատմության երես հանելու այն ողբերգությունը, որը հասցվել է նվազագույնի և ժխտվել տարիներ շարունակ։

Եվրոպան, ինչպես Իտալիան, ճանաչել են թուրքերի կողմից իրագործված 1,5 միլիոն քրիստոնյաների ցեղասպանությունը, սակայն Էրդողանը շարունակում է մնալ անպատիժ՝ ժխտելով այն, ինչ տեղի է ունեցել մեկ դար առաջ, փոխարենը իրագործում է իր զավթողական ծրագրերը։

Էրդողանը առանց վախի միջազգային հանրության աչքի առաջ որպես մարտահրավեր է նետում նոր Օսմանյան Կայսրության տեսլականը, որը ձգվում է արևելքից դեպի Հյուսիսային Աֆրիկա։

Մենք ամեն օր զբաղված ենք այնքան ապաշնորհ ռեժիմների դատապարտմամբ, որոնք ոտնահարում են մարդու իրավունքները, և Էրդողանի Թուրքիան դրանցից մեկն է»,- նշել է պատգամավորը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում