Այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողները Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք նա պահելու է պայմանավորվածություն ու չի առաջադրելու վարչապետի թեկնածություն, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի արտահերթ ընտրությունների համար:

«Անկախ ամեն ինչից, ես իմ խոսքը միշտ պահել եմ ու պահելու եմ, թող մնացածը մտածեն»,-ասել է նա:

Խոսելով կայանալիք ընտրությունների մասին՝ Ծառուկյանն ասել է, որ իրենք երկար տարիներ եղել են երկրորդ քաղաքական ուժը, ընտրություններին մասնակցելու են մենակ, գնում են հաղթելու, գնում են իրենց ծրագիրն իրականացնելու, երկիրն այս իրավիճակից հանելու: