Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցին.
«Ամեն տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ես մտածում եմ մեր հերոսների մասին, որոնք երբեք չեն հանձնվել մեր ազգի գոյատևման համար մղվող պայքարում։ Նրանց անձնազոհությունն ու նվիրվածությունը մեկ նպատակ ունեն։
Մեզ համար միամտություն է կարծելը, որ Թուրքիան և նրա ընկերները, որոնք երբեք չեն ճանաչել նրա վայրագությունները, մի օր կանեն դա։

Բայց պատմությունը մեծագույն ուսուցիչ է։ Համոզված եմ, որ ինչպես իմ ազգը միավորվեց 1918 թվականին՝ ցեղասպանությունից հետո՝ դիմակայելով անհագ թշնամիներին և ստեղծելով հզոր պետություն, կկրկնի դա նորից:
Տեսնելով վիրավոր ու սպանված Հայաստանը՝ Կոմիտասը գրել է «Անտունի» երգը։ Այն սրտի մասին է, որը հիշեցնում է կոտրված տները և որը տեղ չունի այս աշխարհում։ Այսօր ես զգում եմ այդ ցավը և երախտագիտություն եմ զգում բոլոր նրանց հանդեպ, ովքեր օգնել են մեզ։ Ես աղոթում եմ և հավատում մեր ապագային։
Աստված պահապան Հայաստանին ու հայերին»,- գրել է Արոնյանը։