SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ՝ 45-ամյա Մանուկ Ք-ի ահազանգի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ապրիլի 19-ին դիմել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ Ծիծեռնակաբերդի խճուղի 3 հասցեում գործող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի ոսկյա զարդերի սրահում իր վաճառասեղանից անհայտ անձը նայելու պայմանով վերցրել է իրեն պատկանող թանկարժեք ադամանդե քարով ոսկյա մատանին և այն փոխարինել նմանատիպ ցերկոնե քարով ոսկյա մատանու հետ և խաբեությամբ հեռացել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մանուկ Ք-ն անհատ ձեռներեց է և ժամանած ոստիկաններին հայտնել է, որ իր՝ իսկական ադամանդե քարով ոսկյա մատանու արժեքը 9 մլն դրամ արժողության է, իսկ կեղծ մատանու արժեքը՝ 210 հազար դրամ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: