Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը եկեղեկացկանների ուղեկցությամբ այսօր այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղիկներ դնելուց հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսը հնչեցրեց Տերունական աղոթք: Հուշահամալիրում Սրբոց նահատակաց Բարեխոսական կարգ կատարվեց:

Հիշեցնենք, որ նախորդ տարիներին Ամենայն հայոց կաթողիկոսը հուշահամալիր էր այցելում պետական այրերի հետ միասին:

Նշենք, որ առավոտից հազարավոր մարդիկ են ուղեւորվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշտակաի հուշահամալիր: Առավոտյան այցելել են ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, բազմաթիվ պաշտոնյաներ:

Ի տարբերություն 2020 թվականի, այս տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքի սահմանափակում չկա: