2021 թվականի մարտին Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ ժամանակավոր տեղակայվում են սահմանապահներ՝ մինչև սահմանազատումն ու սահմանագծումը, որը տեղի կունենա միայն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների հաստատումից հետո: Այս մասին «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Մելքոնյանը նշեց, որ Թուրքիայի հետ երիկկողմ հարաբերությունների հաստատումը ենթադրում է թուրքական կողմից ևս մեկ պահանջ, նախապայման. «Այն, ինչ արել են 1973 թվականին ու այն ինչ փորձել են անել 2009-ին: Այսինքն, Հայաստանի ներկայացվելու է ինչ-որ կերպ քողարկված Կարսի պայմանագրի ճանաչման կամ վերաճանաչման պահանջ: Այն ռեալպոլիտիկ տեսանկյունից մեզ համար կարող է թվալ անիրականանալի, քանի որ Հայաստանը դեռ չի կարող հողային պահանջներ ունենալ Թուրքիայից, բայց մենք պետք է հարցին նայել այս տեսանկյունից: Թուրքիան մեր առջև դրել է երեք նախապայման, որոնցից առաջինին (Արցախի հարց) մասամբ հասել է: Սա այն ճանապարհն է, որը տանելու է երկրորդ նախապայմանի իրականացմանը: Եթե սա այս պահին մեզ համար չունի ռեալպոլիտիկ առումով նշանակություն, Թուրքիայի համար սա ունի գերկարևոր, նույնիսկ՝ իմիջային նշանակություն: Եթե Հայաստանը արձանագրի երկրորդ նախապայմանը, արձանագրելու է իր պարտությունը»: