Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների հարաբերություններն, ըստ էության, վերադարձել են սառը պատերազմի ժամանակաշրջան: Այս մասին հայտնել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:

«Վերջին տարիներին Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները տեղափոխվել են մրցակցությունից առճակատում, ըստ էության, դրանք վերադարձել են սառը պատերազմի ժամանակաշրջան»,- ասված է РИА Новости-ում հրապարակված Մեդվեդևի հոդվածում:

Պաշտոնյան հայտնել է, որ պատժամիջոցներն ու հակամարտությունների դիմակայությունն աշխարհում ստեղծում են անկայունության մթնոլորտ: