ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Հադրութի շրջանում:

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից որոնումների ընթացքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1546 է»: