Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին Երեւանի ոստիկանության շենքում, խոշտանգելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։

Նյութերը նախապատրաստվում են փաստաբանի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա։

Հիշեցնենք, որ Մենուա Հովսեփյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը ՀՔԾ հաղորդում է ներկայացրել` նշելով, որ երեկ նրան ապօրինի բերման են ենթարկել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ ենթադրաբար ղեկավար աշխատակիցներից մեկի հրահանգով պատճառվել են մարմնական վնասվածքներ։

Նշենք, որ ապրիլի 22-ին, կեսգիշերն անց Մենուա Հովսեփյանին ոստիկանները բերման են ենթարկել։

Մենուա Հովսեփյանը նախօրեին այլ բնակիչների հետ եւս մասնակցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի ակցիաներին։

Նշենք, որ ոստիկանները բերման էին ենթարկել նաեւ Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին եւ Շուռնուխ համայնքի նախկին ղեկավար Արարատ Աղաբեկյանին։ Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է։