Մտահոգվելու որևէ առիթ կամ կարիք չկա: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով սահմանային վիճակին, այս մասին նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը: Նա կոչ արեց և հորդորեց, որ խուճապ կամ այլ բացասական տրամադրություն որևէ մեկի կողմից չտարածվի:

«Ամեն ինչ վերահսկվում է և մտահոգության կարիք կամ առիթ չկա»,- նշեց փոխնախարարը:

Լրագրողները հիշեցրին՝ հաղորդվում է սահմանին կրակոցների հաճախակիության ավելացման մասին:

«Եթե մտահոգության կարիք լինի, նախարարությունը հայտարարություն կտարածի, գործողություններ կկատարի, որոնք կլինեն ձեզ համար տեսանելի և ընկալելի»,- ասաց նա: