«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ակնհայտորեն սկսել է ապաշխարել։ Պատճառն իր «հոգեզավակն» է՝ Նիկոլ Փաշինյանը, ում նա ամեն կերպ աջակցում էր 2018-ից հետո, իսկ վերջերս սկսել է քննադատել՝ համոզվելով, որ վերջինս «երկիրը տանում է կործանման»։

Երեկ Տեր-Պետրոսյանը հերթական ռեպլիկն էր հրապարակել, այս անգամ՝ Փաշինյանի «Սյունյաց արշավանքների» մասին, որը վերնագրել է այսպես․ «Սադիզմի լպիրշագույն դրսեւորում»։ Առաջին նախագահը, սակայն, սադիզմ է համարում ոչ թե շուռնուխցի Աշխարհապետին 39 աստիճան տաքության մեջ քարշ տալով բերման ենթարկելը կամ Մեղրիի փոխքաղաքապետին ոտքերով հարվածներ հասցնելը, այլ կեսգիշերին մոտ Փաշինյանի ներխուժելը շուռնուխցի բնակչի տուն, որն անվանել է ճորտատիրոջ պահվածք՝ ճորտի հանդեպ։

Ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանը զղջում է եւ իր ափսոսանքն է հայտնում այս «պատուհասին» աճեցնելու եւ կյանքի ուղեգիր տալու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում