Հնարավոր չէ համակարծիք չլինել ՀՀ ԱԱԾ տնօրենի նշված դիտարկման հետ։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ասում էր մարդկանց փոքր խմբակ էր Մեղրիում տպավորություն ստեղծում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Լուսինե Սահակյանը՝ մեջբերելով ԱԱԾ տնօրենի խոսքից մի հատված․

«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 9-րդ կետի համաձայն՝ Մեղրիի տարածքով Ադրբեջանին ուղիներ տարամադրելու հարցը  և մինչև այժմ գոյություն ունեցող անորոշությունը լուրջ մտահոգություն է առաջացրել Մեղրիի տարածաշրջանի ողջ բնակչության շրջանում եւ բնակչության մեծ մասն այդ հարցում մեղադրում է ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին, ինչը որոշ մարդկանց շրջանում առաջացրել է նաև խիստ հուզումնալից վիճակ»: