Այսօր դատարանում քննարկվում է Սյունիքի սահմանապահների կալանքի խնդիրը։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը։

«Ըստ էության ուղղակի հանձնարարություն է հնչեցվել, որ Սյունիքը «գլխատեն» մեր սահմանապահներից։ Չգիտեմ նպատակը Սյունիքի հանձնումն է, թե ոչ, բայց չեմ կարծում, որ այդքան զուգադիպություններ լինեն»,-ասաց սահմանադրագետը։

Հարցին՝ փորձ է արվում Սյունիքի համայնքապետերին մեկուսացնե՞լ, Վարդան Այվազյանն ասաց, որ համայնքապետերը պետականության բացակայության պայմաններում պահում են Սյունիքի սահմանները, մեր անվտանգության երաշխավորներն են և փաստացի փորձ է արվում նրանց մեկուսացնել. «Այս պարագայում դա կարող է շատ վատ հետևանքներ ունենալ»,-ասաց Վարդան Այվազյանը։