Հայաստանում ապրիլի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 212 114 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 715-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 192 281 (+1123) մարդ, այս պահին բուժվում է 14 854 (-427):

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4960 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3984 (+15), իսկ այլ պատճառներով՝ 995 (+4):

Վերջին մեկ օրում մահացել է 19 մարդ: