Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կառավարման կենտրոններ «Կապույտ մզկիթի» մոտ ահաբեկչություն կատարելու մասին ահազանգ էր կատարվել։

Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվության բաժնից հայտնեցին, որ ահազանգը կեղծ է եղել։

Ոստիկանության լրատվության բաժնից էլ նշեցին, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, անձը բերման չի ենթարկվել։