3 տարի առաջ այս օրը՝ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց վարչապետի պաշտոնից, որում աշխատեց ընդամենը երկու շաբաթ։ 2018-ի հայտնի իրադարձությունների մասին շատ է խոսվել, քննարկվել նաև Սարգսյանի՝ հրաժարականի տեքստի տողատակերը։ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալ»,- ասել էր Սարգսյանն իր հրաժարականի տեքստում։ Երեք տարի առաջ Հանրապետության հրապարակում, մարզերում, քաղաքներում, գյուղական բնակավայրերում, այլ կերպ ասած հնարավոր բոլոր վայրերում ուրախություն էր տիրում։ Հեղափոխական էյֆորիան պատել էր շատերին։

Անցնող երեք տարիների ընթացքում, սակայն գործող իշխանությունը հետևողականորեն և կանխամտացված երկիրը տարավ կործանման։ Վերացվեցին պետական ինստիտուտները, հայ ժողովրդի մշակույթն ու գրականությունը։ Իրականում երեք տարի առաջ մեկնարկած գործընթացը, որը կրում էր «Մերժիր Սերժին» խորագիրը, սկիզբ էր դնելու Հայաստանի ու Արցախի, որպես անկախ ու կայացած պետություններ հիմքերը թուլացնելուն։ Արցախյան 44 օրյա պատերազմը ի վերջո լրցրեց հասարակության համբերության բաժակը։

Աշխատեց բումերանգի էֆեկտը։ Այսօր հասարակությունը մերժում է Նիկոլ Փաշինյանին։ Նրա հեռացումն անխուսափելի է լինելու։

Irakanum.am