«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքի իր էջում գրում է․
Թե բա տեսեք՝ ԲՀԿ-ն մտադիր է իշխանության հետ կոալիցիա կազմել, որպեսզի արտահերթ ընտրություններ չլինեն։
Այս լուրն ակնհայտ բլեֆ է, բայց, ինչքան էլ պարադոքսալ է, այս բլեֆը ձեռնտու է թե Նիկոլի թիմին և թե նախկիններին կամ նրանց հետ նույնացած «փրկիչական »խուրդեքին։
Նիկոլին մի հատ առիթ է պետք՝ արտահերթ ընտրությունների օրակարգը չեղարկելու համար, իսկ «փրկիչախառն» շրջանակներին պետք է վարկաբեկել Ծառուկյանի թիմին՝ ընդդիմության լիդերությունը նրանից խլելու համար։
Ու այսպես էլ ծնվել է այս մանիպուլյացիան։
Եթե Ծառուկյանի թիմը երկուստեք թիրախավորովում է, ապա հաստատ կարող է ընտրարշավում նույնիսկ լիդերություն ստանձնել , միայն թե՝ գրագետ ընտրարշավով, քաղաքական տեքստերով կարողնա վերջնականապես սահմանազատվել «սևացած» «սպիտակներից» ու անհույս անցյալ դարձած «սևերից»․․․