Ապրիլի 22-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունվել է որոշում՝ համաձայն որի, ս. թ. մայիսի 15-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում կտրամադրվի սակագնային արտոնություն երրորդ երկրներից շաքարի առանց մաքսատուրքի ներմուծման մասով։ Ներմուծման մաքսատուրքից ազատվել է Հայաստանի Հանրապետություն մինչև 22.4 հազար տոննա ծավալով ներկրվող շաքարը։

Որոշման ընդունումը պայմանավորված է շաքարի շուկայում գների հնարավոր աճը կանխարգելելու նպատակով։