Երեկ ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով՝ խուլիգանության հատկանիշներով: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու:

Ջանոյանը տեղեկացրեց՝ երեկ բերման ենթարկված 14 քաղաքացիներից երկու հոգի ներկայացել են նախաքննական մարմնին, մյուսներն ազատ են արձակվել: