Բաքվի ռազմական դատարանը քննության է առել ՀՀ քաղաքացի Լյուդվիգ Մկրտչյանի նկատմամբ խափանման միջոցը երկարաձգելու վերաբերյալ ներկայացված հայցը:

Ղարաբաղյան երկրորդ պատերազմում գերեվարված Մկրտչյանին Ադրբեջանում մեղադրում ենՂարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում «ադրբեջանցի ռազմագերիներին խոշտանգելու համար»: Այս մասին գրում է minval.az կայքը:

Դատարանի որոշմամբ` Մկրտչյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս 4 ամսով:

Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով (կալանքի կամ ազատության այլ սահմանափակումների ենթակա անձանց ֆիզիկական ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը):

Մկրտչյանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական դատախազությունում քրեական գործ է հարուցվել դեռևս 2000 թվականին: