ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:

ԱԺ-ից հայտնում են, որ կողմերն ուրվագծել են երկու խորհրդարանների համագործակցության օրակարգում առկա հարցերի շրջանակը, պայմանավորվել շարունակել երկխոսությունը, որը  նախատեսված է մայիսին Մոսկվայում: