Այսօր ժամը 20:00-ի սահմաններում 32-ամյա Ռոմանոս Թադևոսյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Նալբանդյան-Մոսկովյան- Խանջյան փողոցների խաչմերուկում՝ Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց, վրաերթի է  ենթարկել փողոցը հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող 60-65 տարեկան տղամարդու:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը: