Դատախազության տարածքում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները պնդում են՝ քաղաքացիական հագուստով իրավապահ համակարգի ներկայացուցիչներ սադրել են, որ տեղի ունենա բախում ոստիկանների ու ցուցարարների միջև: Հայտարարությանն ի պատասխան տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները հերքեցին քաղաքացու խոսքերը: Ցուցարարներից մեկը հայտարարեց՝ «Շշերով մարդկանց են խփել: Ոստիկանը աղջկա ա խփել»:

«Աղջկա ոչ մեկ չի խփել»,- հայտարարեցին ոստիկանները:

«Քաղաքացիական հագուստով քրեականի աշխատողը իմ աչքի առաջ ձվով սկսեց խփել: Հիմա հակառա՞կն եք ինձ համոզելու: Եթե պետք ա էս թեման փակենք, եկեք փակենք, բայց մի՛ ասեք՝ տենց բան չի եղել»,- զայրացած տոնով ասաց ցուցարարներից մեկը, ում փորձում էին հանդարտեցնել տեղում հավաքված ցուցարարներն ու ոստիկանները:

«Չկա՛ տենց բան, հին բաներ ես ասում, սո՛ւս»,- հայտարարեց ոստիկաններից մեկը: