«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին իշխանական թիմը առավել մեծ թափով է մոնիթորինգի ենթարկում վիրտուալ տիրույթը, փորձում ուսումնասիրել, թե առավելապես ովքեր են ակտիվ սոցցանցերում ու լրատվականներում։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանական տարբեր շրջանակներ ցայտնոտի մեջ փորձում են անձնական ու անհատական մոտեցում ցուցաբերել առավել ակտիվ հանրային դեմքերի հետ և հնարավոր միջոցներով «վերբովկա» անել տվյալ անհատներին։

Թերթին նախօրեին տեղեկություններ են փոխանցվել, որ որոշ անկախ փորձագետներ ու ոչ մի շրջանակի հետ չասոցացվող ակտիվ վերլուծաբաններ հեռախոսազանգեր ու նամակներ են ստացել, որով նրանց հրավիրել են «մի բաժակ սուրճ» խմելու և մտքեր փոխանակելու երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Մեր ունեցած տեղեկություններով, իշխանությունների փորձերը մեծամասամբ անհաջողության են մատնվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում